Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 15 089 դեպք են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակածների թիվը մեկ օրում աճել Է 15 089-ով՝ մինչեւ 4 042 837: Փետրվարի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել Է շուրջ 0,38 տոկոս: Կորոնավիրուսային վարակից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 20 720-ով:

Ընդամենն արդեն ապաքինվել Է 3 559 142 մարդ: Նրանց բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել Է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 88 տոկոսը: Կորոնավիուսի պատճառով մահաբեր վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 507-ով՝ նախորդ օրվա 553-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 79 194 հիվանդ:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) աճել Է մինչեւ 1,96 տոկոս, հետեւում Է շտաբի տվյալներից: Ինչպես փետրվարի 12-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունում, ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 106 միլիոն թեստ:

Անցած օրը կատարվել Է 399 հազար հետազոտություն: Գերաետսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողույան տակ Է մնում շուրջ 643,7 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս