Կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութը կփորձարկեն երեխաների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օքսֆորդի համալսարանը AstraZeneca-ի հետ համատեղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կփորձարկի 6-17 տարեկան երեխաների վրա, ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Համալսարանը սկսում է ChAdOx1 nCoV-19 պատվաստանյութի անվտանգության ուսումնասիրությունը․․․ դեռահասների եւ երեխաների համար: Հետազոտությունները կիրականացվեն Լոնդոնի, Սաութհեմփթոնի եւ Բրիսթոլի երեք կենտրոններում: Պատվաստանյութի նախորդ փորձարկումները ցույց են տվել նրա անվտանգությունը մեծահասակների համար, նոր հետազոտությունները թույլ կտան գնահատել՝ արտադրվում է արդյոք ChAdOx1 nCoV-19-ի դեմ բավարար իմունային պատասխան 6-17 տարեկան երեխաների մոտ»,- ասվում է համալսարանի հայտարարության մեջ:

Հետազոտությանը, որը կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլն է, կմասնակցեն 300 կամավորներ, որոնցից 240-ը պատվաստանյութ կստանան:

«Չնայած այն հանգամանքին, որ երեխաների մեծամասնությունը չի ենթարկվում կորոնավիրուսի ազդեցությանը, եւ քիչ հավանական է, որ (վարակի դեպքում) նրանք վատ ինքնազգացողություն ունենան, կարեւոր է երեխաների եւ դեռահասների պատվաստմանը իմունային պատասխանի մշակումը»,- ասում է դեղամիջոցի գլխավոր մշակող, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Փոլարդի հայտարարության մեջ։

Ակնկալվում է, որ կամավորներն իրենց առաջին պատվաստումները կստանան փետրվարին: Ավելի վաղ Անգլիայի գլխավոր բժշկի տեղակալ Ջոնաթան Վան-Թամը լրագրողներին հայտնել էր, որ Բրիտանիայում արդեն կորոնավիրուսի դեմ երեխաների համար պատվաստանյութեր են փորձարկվում:




Լրահոս