Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը թեև նախորդ տարի՝ 2020-ին 2019-ի համեմատ էականորեն նվազել է, սակայն որոշ երկրներից՝ մասնավորապես Ֆրանսիայից, Չեխիայից, Չինաստանից ուղարկվել է ավելի մեծ ծավալով օգնություն:
2020-ի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ներմուծվել 24 մլն 551.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն՝ 2019-ի նույն ժամանակի 110 մլն 860.5 հազար դոլարի մարդասիրական օգնության նկատմամբ: Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 2019-ի համեմատ ավելացել է 94.6 տոկոսով՝ կազմելով 1 մլն 173.1 հազար դոլար: Չեխիայից մարդասիրական օգնության ծավալը 2020-ին աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով 62.3 հազար դոլար: Չինաստանը նախորդ տարում Հայաստան է ուղարկել 3 մլն 363.2 հազար դոլարի մարդասիրական օգնություն, որը 2019-ի համեմատ ավելի է 38.6 տոկոսով:
Թեև Միացյալ Նահանգներից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 2020-ին նվազել է 40.8 տոկոսով, սակայն 2020-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալում ամենամեծ մասը բաժին է ընկել հենց Նահանգներին՝ 5 մլն 168.4 հազար դոլարի: Հաջորդ ամենամեծ ծավալով օգնությունը եկել է Գերմանիայից՝ 4 մլն 621.1 հազար դոլարի, դրան հաջորդում է Չինաստանը: Ռուսաստանից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 2020-ին կազմել է 100.5 հազար դոլար:
2020 թվականին մարդասիրական օգնության ծավալը նվազել է` կորոնավիրուսային համավարակով պայմանավորված չվերթների դադարեցման, բեռնափոխադրումների կրճատման պատճառով։ Տարեվերջին, սակայն, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ չվերթներով Հայաստան բերվեց մարդասիրական օգնություն։
Մանրամասները՝ տեսանյութում