ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմության լիդերները կլինեն Օպերայում. ինչ է սպասվում հանրահավաքի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիքի փրկության շարժումը» շաբաթ օրը՝ փետրվարի 20-ին, մեծ հանրահավաք է հրավիրել: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, այս օրերին քաղաքական ընդդիմությունը պատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ հանրահավաքը մեծաթիվ կազմակերպելու բամար:

Մեր տեղեկությունների համաձայն, այս պահին որոշված է, որ ընդդիմության լիդերները եւս պետք է ներկա գտնվեն հանրահավաքին ու ելույթներ ունենան: Արդեն հստակ է, որ հանրահավաքին ներկա կգտնվեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը եւ նրանք նաեւ ելույթներ կունենան:

Արդեն որոշված է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ներկա կգտնվեն հանրահավաքին, բայց բեմահարթակներից ելույթներ չեն ունենալու, քանի որ քաղաքական լիդերները իրենց հանդիպման վերջին ժամանակ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ իրենց կուսակցության նկատմամբ դեռեւս անհանդուրժողականություն կա հանրության շրջանում ինչի համար, պետք է միառժամանակ ՀՀԿ-ականները ելույթներ չունենան:

Նշենք, որ փետրվարի 20-ն ընտրվել էր այն բանի համար, որ եղանակային պայմաններով պայմանավորված կարողանային ընդդիմության ներկայացուցիչները հանրությանը փողոց դուրս հանել, բայց արի ու տես, որ կրկին վատ եղանակային պայմաններ են լինելու: Մեր տեղեկություններով, շարժման ներկայացուցիչները մտահոգված են նաեւ այդ հանգամանքով, որ այդ օրը իրենց կրկին չի հաջողվելու հոծ բազմություն հավաքել: Իսկ թե մինչեւ այդ քաղաքական լիդերները կրկին հանդիպում կունենան դեռեւս անհայտ է, քանի որ նրանք վերջնական որոշում այս պահին չունեն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս