ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային եւ ձմեռային: ArmLur.am-ը տեղեկացավ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանրային սննդի սեզոնային ծառայության համար օրենսդրական համապատասխան կարգավորումներ է առաջարկում կատարել եւ այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառվում է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ամառային սեզոնի համար նախատեսված ժամանակահատվածը մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն է, իսկ ձմեռայինինը՝ նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը:
Ըստ ՏԿԵՆ-ի՝ շատ սրճարաններ ցանկանում են ձմռանը նույնպես աշխատել, ինչը նոր խթան կհանդիսանա Երեւանում զբոսաշրջության զարգացման ներկայիս փուլում, ինչպես նաեւ կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր:
Ս. Հ.