ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր ստացվել է հրդեհի մասին հերթական ահազանգը Ստեփանակերտի Մ.Գոշ 7ա շենքի (ուսանողական հանրակացարան) բնակելի տան խոհանոցում բռնկված հրդեհի մասին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան խոհանոցում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հրշեջները ձեռքի միջոցներով մարել են կրակը և կանխել դրա տարածումը: Մասնակի ջերմահարվել է խոհանոցից պատշգամբ տանող դուռը և մեկ գազի բալոն: Տուժածներ չկան: