Որ երկրից որքան մարդասիրական օգնություն է տրամադրվել Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին նվազել են:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարի որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 24 մլն 551 հազար 100 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ 2019 թվականին Հայաստան ստացվել է 110 մլն 860 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկածների թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ:

Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 4 մլն 621 հազար 100 դոլարի չափով օգնություն: Մինչդեռ 2019 թվականին նույն երկրից մեր հանրապետություն եկել է 27 մլն 264 հազար 500 դոլորի չափով մարդասիրական օգնություն:

Իսկ ահա մեր բարեկամ Ֆրանսիայից մարդասիրական օգնություն ՀՀ եկել է 1 մլն 173 հազար 100 դոլարի չափով: Ֆրանսիայից 2019 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան եկել է 602 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Անցյալ տարի Հայաստանը Շվեցարիայից 1 մլն 339 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ ահա 2019 թվականին Շվեյցարիայից Հայաստան ուղարկվել է 10 մլն 410 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 198 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնական հատվածը՝ Ռուսաստանից: Ուկրաինայից անցյալ տարվա ընթացքում որեւէ մարդասիրական օգնություն Հայաստան չի եկել: Ի դեպ, անցած տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան եկել է մարդասիրական օգնություն չի եկել: Անցած տարվա ողջ ընթացքում Ռուսաստանից Հայաստան 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացվել։ Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից եկող մարդասիրական օգնության ծավալը նվազել է:

Բացի այս, պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ Հնդկաստանից եւ Ճապոնիայից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի պակասել: Օրինակ 2019 թվականին Ճապոնիայից ՀՀ մտել է 14 մլն 583 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, իսկ նախորդ տարի՝ 918 հազար 500 դոլար: Հնդկաստանից եթե 2019-ին Հայաստան ստացվել է 3 մլնմ 100 հազար 600 դոլարի մարդասիրական օգնություն, ապա անցյալ տարի այն կազմել է՝ 699 հազար 200 դոլար:

Փոխարենը Չինաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են ավելացել. 2019 թվականին Չինաստանից որպես մարդասիրական օգնություն ՀՀ ստացվել է 3 մլն 363 հազար 200 դոլարի մարդասիրական օգնություն, իսկ 2019 թվականին այն կազմել է՝ 2 մլն 425 հազար 800 դոլար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս