Ժամանակին համընթաց՝ՎՏԲ-Հայաստան Բանկը սպառողական վարկավորման շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է օգտվել վարկային գծերից:
Վարկային գիծը լավագույն լուծում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ են դրամական միջոցներ չնախատեսված ծախսեր իրականացնելու համար: Դա է պատճառը, որ վարկային այս պրոդուկտի նկատմամբ հաճախորդների շրջանում պահանջարկն օրեցօր աճում է:
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային գիծը՝ շահավետ և ունիվերսալ գործիք է,որը հնարավորություն է տալիս օգտվել վարկային միջոցներից անվճար:
Վարկային գծերի հիմնական առավելություններն են․
• Վարկային միջոցների օգտագործման անտոկոս (արտոնյալ) ժամանակահատված՝մինչև 55 օր տևողությամբ (կախվածքարտի տեսակից), որի ընթացքում վարկի օգտագործված գումարն ամբողջությամբ մարելու դեպքում հաճախորդը տոկոս չի վճարում:
• Վարկային գծի վերականգնվող սահմանաչափ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում հաճախորդի տնօրինության տակ միշտ առկա է անհրաժեշտ գումար «անվտանգության բարձիկի» տեսքով: Մեկ անգամ ներկայացնելով Բանկին վարկային սահմանաչափի ստացման դիմում և ստանալով վարկային գիծ՝ հաճախորդը ցանկացած պահի հասանելիությունունիտրամադրված դրամական միջոցների:
• Հարմարավետություն՝ վարկային սահմանաչափը թույլ է տալիս հաճախորդին չհետաձգել անհրաժեշտապրանքի գնումը: Կատարելով մասնակի վճարումներորոշ ժամանակահատվածի ընթացքում՝ հաճախորդն ունի հնարավորություն գնել ապրանքը նախապես:
Վարկավորման հիմնական պայմաններն են.
• արժույթ՝ՀՀ դրամ,
• տարեկան անվանական տոկոսադրույք`11-19,5% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝12-24%),
• վարկի գումար`30,000 ՀՀ դրամից մինչև զուտ եկամտի 6-ապատիկը,
• վարկի ժամկետ`6-ից 24 ամիս:
Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:
Վարկային գծերի պայմանների և սակագների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում`https://www.vtb.am/am/credits/kreditnye-karty, https://www.vtb.am/ru/payment-cards#debetovye-karty# հղումներով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: