«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պատերազմի ավարտից հետո մի շարք անձինք Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել են մարտական զենքով։ Մեզ ասացին՝ ցուցումը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։
Պարգեւատրվածների ցանկում շատ ուշագրավ անուններ կան, օրինակ՝ քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» հիմնադիր Աշոտ Արսենյանի որդին եւ այլք։ Պարգեւատրվածների ցանկը բավականին ընդգրկուն է՝ հասնում է մոտ 100-ի։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը թեպետ ձեռքի տակ չուներ ցանկը, սակայն հաստատեց մեր տեղեկությունը, որ պատերազմից հետո Արայիկ Հարությունյանի հրամանով որոշ մարդիկ պարգեւատրվել են զենքով։
«Պարգեւատրվել են զենքով էն անձինք, ովքեր զգալի աջակցություն են ցուցաբերել Արցախին ու ակտիվ մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին»։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե հատկապես Տույն ինչ աջակցություն է ցուցաբերել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։