Ճապոնիայի Ռիկեն հետազոտական ինստիտուտի գիտնականները ճաղատության դեմ պայքարի նոր մեթոդ են մշակել։ РИА Новости փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է EurekAlert պորտալը:
Մասնագետները փորձեր են անցկացրել մկների վրա։ Մասնավորապես, նրանք կրծողների բեղերի և մազերի ցողունային բջիջներից ստացել են մազի ֆոլիկուլներ:
Պարզվել է, որ կոլագենի տեսակներից մեկի համադրությունը հատուկ միջավայրի հետ կարճ ժամանակահատվածում նպաստում է մազերի արագ աճին: «Աճի բաղադրատոմսը» որոշելու համար գիտնականները ստիպված են եղել փորձարկել 220 տարբեր համադրություններ:
«Մեր տեխնոլոգիան ստեղծում է մազերի ֆոլիկուլներն արդյունավետ ռեգեներացնելու մեթոդ և կարող է օգնել մարդկանց արդեն մոտ ապագայում», – հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Տակաշի Ցուձին:
Ավելի վաղ թաիլանդացի գիտնականները պարզել էին, որ ծովային ավիցենիան՝ մանգրենի ծառերի տեսակներից մեկը, պարունակում է ավիցեխինոն-C: Այդ քիմիական նյութը կանխում է մազաթափությունը՝ ճնշելով այն ֆերմենտների գործողությունը, որոնք առաջացնում են ճաղատացման հանգեցնող հորմոնների մակարդակի բարձրացում: