Այսօր երեկոյան ընդդիմադիր 17 ուժերն անհնազանդության ակցիաներ են իրականացնելու: Ինչպես շաբաթ օրը հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, նման անհնազանդության ակցիաները կրելու են ամենօրյա բնույթ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» պայքարի նոր սկզբի մասին հայտարարեց հենց շաբաթ օրը: Ընդդիմադիրների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց՝ Փաշինյանն ինքնակամ չի հեռանա։ Վարչապետին իշխանությունից հեռացնելու համար մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր ուժերը համախմբող շարժման վարչապետի թեկնածուն երկու տարբերակ առաջարկեց։
Առաջինով, ըստ Մանուկյանի, «պետք է ջարդել» և իրենց կողմը գրավել վարչապետի հենարանները, որոնց թվում, ըստ նրա, ժողովուրդը, ուժային կառույցներն ու իշխանական խմբակցության պատգամավորներն են։ Ասաց, որ ժողովրդին պետք է բացատրել, թե ինչ իրավիճակում է երկիրը, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչների ու «Իմ քայլի» պատգամավորների նկատմամբ պետք է կոշտ լինել, միևնույն ժամանակ համոզել նրանց՝ թողնելով նահանջի ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որպես երկրորդ տարբերակ Մանուկյանը, այսպես ասած, կայծակնային ապստամբություն առաջարկեց:
Ամիսների դադարից հետո հրավիրված հանրահավաքին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ՝ կրկին հայտարարելով` ներկայիս իշխանությունները օր առաջ պետք է հրաժարական տան։ Ծառուկյանը պնդեց՝ գործող իշխանությունների պատճառով մարդիկ սոցիալական ծանր պայմաններում են հայտնվել:
«Հայրենիքի փրկության շարժման» անդամները հայտարարեցին, որ չնայած տևական ժամանակ հանրահավաքներ չեն անցկացվել, սակայն շարժումը որևէ վարկյան չի դադարել եւ այսօրվանից ավելի մեծ թափով կսկսվի:
Մանրամասները՝ տեսանյութում