Փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (nternational Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև հայկական կողմը: Համացանցում արդեն տարածվել են լուսնակարներ ցուցահանդեսից, որտեղ հայկական տաղավարի պատկերը «տխուր» է: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․
«Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ»։
Սակայն նայելով հայկական պատվիրակության տաղավարին՝ տխուր պատկերի ենք ականատես լինում: Այնտեղ միայն բուկլետներ են, ջրով շշեր, սակայն չկա ռազմարդյունաբերական արտադրանքի որևէ նմուշ: Դրա փոխարեն տեղադրում ենք նաեւ Ադրբեջանի տաղավարի լուսանկարը. նրանք ներկայացել են շքեղ տաղավարով, որտեղ ներկայացված էին իրենց ռազմարդյունաբերության բոլոր նմուշները, որոնք միայն մակետներ չեն, նաև ցուցադրված են իրական զենքեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։
Հավելենք, որ հայկական պատվիրակության ղեկավարը հենց ՀՀ բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն է: