ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հույս ունեմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ. Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով սահմաններում մարտական հերթապահությունը փետրվարի 22-ին Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը մեկնեցին սահման՝ մարտական հերթափոխի:

Թվով 225 հոգի՝ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի մարզի տարածքային բաժանմունքների, Արտաշատի տարածքային բաժանմունքի, Երկրապահ կամավորականների միության «Կարմիր բերետների» վաշտերը կկատարեն իրենց առջեւ դրված առաջադրանքները, կապահովեն սահմանների անվտանգությունը:

Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն մաղթեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Հիշենք, այն տղաները որտեղ որ ընկան՝ մեր հողի վրա, դա արդեն սրբավայր է, մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը:»,-ասաց Սասուն Միքայելյանը:




Լրահոս