ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդ, որ չի ծառայել, չի կարող Իսկանդերի մասին գնահատական տալ. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե բանակում չծառայած մարդը չի կարող Իսկանդերի մասին գնահատական տալ: Նրա խոսքով, դա անգամ չի կարող անել ռազմական մեծ գիտելիքներ ունեցող անձը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում չի բացառել, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իր հասցեին: Բայց նա հայտարարեց, որ Սարգսյանն ինքը գիտի իր հարցի պատասխանը։

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին – խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», – ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս