Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն, Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Վրաստանի և վրաց ժողովրդի: Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամությունը հիմնված է մեր ժողովուրդների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ շփումների, խոր հարգանքի և վստահության վրա:
Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության ողջ ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով՝ ի բարօրություն մեր երկրների»: