ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 30-ամյա Շավարշ Բարսեղյանը իր վարած  ԹԸի 21054 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի հարեւանությամբ գործող, գազալցակայանը սնուցող գազախողովակներին, կոտրել դրանք, ապա կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

 Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ արդյոք ապահովագրական ընկերությունը մեքենայի կամավոր ապահովագրության շրջանակներում մեքենայի առեւանգման դեպքում իրավունք ունի չվճարել ապահովագրական հատուցումը մինչեւ գործով նախաքննության ավարտը:

Հրայր Իսահակյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Իսահակյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կնքված ապահովագրության պայմանագրի շրջանակներում ապահովագրողը պարտավորվում է ապահովագրավճարի դիմաց վճարել ապահովագրական հատուցում, եթե տեղի է ունենում պայմանագրով սահմանված իրադարձությունը: Եթե ապահովագրական ընկերության եւ հաճախորդի միջեւ կնքված պայմանագրով առեւանգումը նախատեսված է ապահովագրման ենթակա ռիսկերի շարքում, ապա առեւանգման փաստը արձանագրված լինելու ուժով ապահովագրական ընկերությունը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընկերությունը պարտավոր կլինի միայն այն դեպքում, երբ նման ձեւակերպում լինի պայմանագրում, հակառակ դեպքում կարող է նաեւ չտրամադրել։

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ պարտավորություն ունի նպատակային ուսուցմամբ (պայմանագրային հիմունքներով գործուղված) ուսանողը:

Նելլի Սարուխանյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ նպատակային ուսուցմամբ ուսանող համարվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի:

Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ փոխհատուցված գումարի 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

 




Լրահոս