Փետրվարի 24-ի երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, տարաբնույթ մեկնաբանություններ հնչեցին:
Նախ մեկնաբանվեց, որ նրան ազատել են «Իսկանդերի» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո:
Ահա այսպես ժպիտը թանկ նստեց Տիրան Խաչատրյանի վրա: Բայց ամեն դեպքում անհասկանալի մնաց, թե ինչպես է տեղի ունեցել պաշտոնանկության բուն գործընթացը: Արդյոք Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է ուղիղ ասել Տիրան Խաչատրյանին նրա պաշտոնանկության մասին, թե Կառավարությունից է փոխանցվել պաշտոնանկության լուրը:
ArmLur.am-ին ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցեցին, որ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին լուրը նրան հայտնել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ որեւէ մեկը ՊՆ-ում հանձն չի առել Արցախի հերոսին հայտնել ծիծաղելու պատճառով պաշտոնից ազատվելու մասին լուրը: Ահա այսպես պատերազմում պարտված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը ժպիտով ազատվեց աշխատանքից:
Մանրամասները՝ տեսանյութում: