Հանձնաժողովների նախագահները խորհրդի նիստի չեն գալիս, բայց նիստ են գումարում. աղմկահարույցը օրենքը՝ օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը նիստ է գումարել Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստի օրակարգում Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է:  Այստեղ ուշագրավն այն է, որ այսօր առավոտյան խորհրդարանում պետք է տեղի ունենար Աժ խորհրդի նիստ, սակայն դրան չներկայացան թե՛ ԱԺ նախագահը, թե՛ հանձնաժողովի նախագահները: Սակայն հիմա որոշել են հավաքվել եւ քննարկել մի նախագիծ, որը մերժվել է բոլորի կողմից:

Դրան զուգահեռ նկատենք, որ երեկ խորհրդարանում պետք է տեղի ունենար  ուսանողադասախոսական անձնակազմի, ռեկտորների հանդիպումը  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ, որը կազմակերպել էր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, սակայն այն չեղարկվեց եւ ստացվում է, որ ակադեմիական լսարանի խոսքը խորհրդարանում լսելի չդարձավ: Եվ դրա փոխարեն նրանք այսօր կհավաքվեն եւ քննարկում կունենան:




Լրահոս