Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից մահացել է 81 քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է IRNA-ն, այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին:
Կորոնավիրուսից մահացության ընդհանուր դեպքերի թիվը հասել է 59980-ի: «Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19– ով վարակման շուրջ 7975 նոր դեպք: Նրանցից 418-ը հոսպիտալացվել են»,-ասել է խոսնակը: Ապաքինվել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել ընդհանուր առմամբ 1 մլն 386 հազար 534 մարդ: Վարակված մոտ 3729 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում: