Իշխանությունը բանակցում է Արմեն Սարգսյանի հետ. վարչապետն ու նախագահը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանությունները բանակցությունների մեջ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների`  ՀՀ վարչապետին կարծես թե հաջողվել է հանդիպել Արմեն Սարգսյանի հետ և քննարկել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու դիմումը: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ կարծես թե նրանք «լեզու» են գտել այդ հարցում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ անգամ իմքայլական պատգամավորներին հրահանգել են դեռևս նախագահի մասին վատ արտահայտություններ չանել, նրան որևէ կերպ «չկպնել» եթե ինչ-որ հայտարարություններ են անում: Բայց, դեռևս հստակ չէ, թե կոնկրետ ինչ քայլերի կգնա Արմեն Սարգսյանը:

Նշենք, որ այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ էր հայտարարել, թե Արմեն Սարգսյանը պետք է ստորագրի վարչապետի ուղարկած ԳՇ պետին ազատելու դիմումը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս