ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես երեք տարի անց ԱԺ դարպասները կրկին փակվեցին ժողովրդի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի դարպասներն այսօր զոդվեցին։ Կառավարություն- Աժ հարցուպատասխանից առաջ խորհրդարանի տարածքում ուժեղ հսկողություն էր եւ դարպասները եւս զոդվեցին։ Եվ այստեղ հետաքրքիր է, որ այդ դարպասները բացվել էին հենց Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, հենց նա էր ասում, որ այդ դարպասները պետք է բաց լինեն ժողովրդի առջեւ։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի դարպասները բացվել էին 2018 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ ԱԺ դարպասները միշտ բաց պետք է լինեն ՀՀ քաղաքացիների առաջ։

Սակայն փաստորեն հիմա արդեն դրանք փակվում են նույն ժողովրդի առջև, որոնք Բաղրամյան պողոտայում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս