«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները ընդլայնում են կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմը: Շուտով Հայաստանի Կենտրոնական բանկում կբացվի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր պետք է մասնակցեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը: Բանկերը այդ ռեեստրին պետք է տրամադրեն տվյալներ բացված և փակված բանկային հաշիվների մասին, այդ թվում՝ վերջին 5 տարիների ընթացքում փակվածների:
Այս փոփոխությունը հնարավորություն կտա հետևելու նախորդ իշխանության տարբեր ներկայացուցիչների դրամական հոսքերին, և դրանից բխող հետևություններ անել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: