Ժողովուրդ. Ուժայինների և նախագահի հանդիպումը կայացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայից վերադառնալուց հետո Սերժ

Սարգսյանը ՀՀ ուժային կառույցների հետ հանդիպում պետք է ունենա: ”Ժողովուրդ”-ի հարցին,

թե հանգստյան օրերին Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ուժային կառույցների ղեկավարների

հետ (եթե այո, ապա ինչ նպատակով, ինչ ձեւաչափով), Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը

պատասխանեց. ”ՀՀ ուժային գերատեսչությունների ղեկավարները ՀՀ նախագահին պարբերաբար

զեկույցներ են ներկայացնում իրենց գերատեսչությունների պատասխանատվության ոլորտների

վերաբերյալ: Որեւէ առանձնահատուկ հանդիպում տեղի չի ունեցել”: Սակայն ”Ժողովուրդ”-ի

աղբյուրները տեղեկացնում են, որ այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ

հանդիպումը կայացել է: Ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկվել է շուրջօրյա

հանրահավաքների թեման, զեկուցվել է հասարակության տրամադրությունների մասին, որի ընթացքում

Սերժ Սարգսյանն ասել է, որ պետք է միջամտել միայն անօրինականություն նկատելու դեպքում:

Քննարկվել է նաեւ վնասազերծված բանդայի հարցը, որն առայժմ ,փակ թեմաե է համարվում:




Լրահոս