Հեկտեմբերի 3-ին հերթական “էլիտար” գողությունն է կատարվել։ Այս անգամ թիրախը Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու բնակարանն էր։ Այն Բարբյուս փողոցում է։ Տեխնիկական միջոցներով բացելով դռան փականը՝ գողացել են ոսկյա զարդեր և փող։ Գողության պահին բնակարանում մարդ չի եղել։ Կատարվում է նախաքննություն, առայժմ ձերբակալվածներ չկան։ Հիշեցնենք, որ վերջերս դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, հետնամասի դուռը բացելով՝ մուտք էին գործել “Նոյ” թաղամասի առանձնատներից մեկը, որը պատկանում է հայտնի գործարար Սասուն Առաքելյանին, ու հափշտակել ոսկյա զարդեր։ Այդ ընթացքում նկատելով տանտիրուհուն, դիմել էին փախուստի՝ հասցնելով տանել գողացված զարդերը։ Այս գործով նույնպես ձերբակալվածներ չկան։
Հրապարակ. Թալանել են Լեհաստանի դեսպանի տունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ