Իրանի հեռուստաընկերությունն առաջին անգամ ԼՂՀ-ն Ադրբեջանից անկախ ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական Gunaz TV հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Իրանի պետական 6-րդ ալիքը առաջին անգամ իր լուրերի ընթացքում ԼՂՀ տարածքն Ադրբեջանի Հանրապետության տարածքից անկախ ներկայացրեց իր հեռուստադիտողներին:Ադրբեջանական հեռուստաընկերությունը, անդրադառնալով իրանական կողմի նման պահվածքին, հարց է բարձրացրել՝ այդ ինչպե՞ս է ԼՂ-ն չեն ընդունում իսլամական Ադրբեջանի անբաժանելի տարածք:Ադրբեջանական հեռուստաընկերությունը, իրանական կողմի հաղորդած լուրը վկայակոչելով, հայտարարել է, որ Իրանի առաջորդը իսլամական աշխարհի ղեկավարը չէ, այլ ՌԴ գործակալն է տարածաշրջանում:




Լրահոս