Փաշինյան-Ծառուկյան միջնորդավորված երկխոսություն է ընթանում. որն է ԲՀԿ առաջնորդի դիրքորոշումը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, եւ չեն քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, սակայն, մեր տեղեկություններով, նրանց միջեւ միջնորդավորված երկխոսություն է ընթանում:

Ծառուկյանը համաձայն է արտահերթ ընտրություններին եւ հնարավոր է մոտ օրերս հայտարարի, որ թեեւ հուշագիր չի ստորագրում, բայց խոստանում է թեկնածու չառաջադրել, երբ Փաշինյանը հրաժարական տա։ Ի դեպ, երեկ իշխող ուժը խորհրդարան էր ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որից տպավորություն է, որ իշխանությունը պատրաստվում է ընտրությունների։

Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին, ապա Էդմոն Մարուքյանն ասաց, որ կուսակցության խորհրդում դեռ չեն քննարկել՝ վարչապետի հրաժարականից հետո նոր թեկնածու առաջադրե՞լ, թե՞ ոչ։ ԼՀԿ-ում թերևս սպասում են, որ առաջին քայլը Ծառուկյանն անի։ Հայրենիքի փրկության շարժման մյուս ուժերը թեեւ բացահայտ չեն ասում, բայց ներսում խոսում են, որ եթե ընտրություններ հայտարարվեն, անգամ Փաշինյանի վարչապետությամբ, ստիպված են մասնակցել։

Ամենաարմատականը ՀՀԿ-ն է, որը հայտարարում է, թե մասնակցելու հարցին կպատասխանեն Փաշինյանի հրաժարականից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս