Ամենահայտնի կրպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մեկ բիթքոինի արժեքը նոր առավելագույն ցուցանիշի է հասել՝ գերազանցելով 60 հազար ԱՄՆ դոլարը:
Կրիպտոարժույթի արժեքի ակտիվ աճ սկսվեց այն բանից հետո, ինչ փետրվարի 8-ին Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերությունը հայտնեց, որ բիթքոինի մեջ ներդրում է կատարել 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: