ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտահերթ ընտրություններ կլինեն. իշխանությունների որոշումն ու նոր հանձնարարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հստակ է՝ այս տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն, թերեւս միայն ժամկետներն են քննարկման ենթակա, այն անցկացնել ամռանը, թե աշնանը: Նախ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը քննարկումներ անցկացրեց հենց այս հարցով, ապա նաեւ երեկ իշխող Իմ քայլը դաշինքի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներն էին հավաքվել վարչապետի մոտ եւ երկար քննարկում ունեցել:

Նախ նկատենք, որ վարչապետ Փաշինյանի, խորհրդարանական խմբակցությունների ու «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպումը ձախողվեց. նախագահի առաջարկն ընդունել էր միայն իշխող ուժն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը»։

Փոխարենը նախագահն առանձին հանդիպում ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Բոլոր՝ երեք հանդիպումներից հետո նախագահականից նույնաբովանդակ հաղորդագրություն տարածեցին՝ հանդիպմանը քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները, որի համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Եվ երեկ էլ հավաքվել էին իշխող թիմի անդամները: Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների մասին որևէ հստակ բան չի ասել, նրա խոսքերից իմքայլականները հասկացել են, որ այն հնարավոր կլինի իրականացնել աշնանը. ինչպես ինքն է նշել, մինչ այդ բազում հարցեր կան լուծելու։

Մասնավորապես, Փաշինյանը հանձնարարել է խորհրդարանականներին Ընտրական օրենսգրքի փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջիկայում արդեն օրակարգ բերել, և պետք է ամեն ինչ անել ընդդիմության հետ կոնսենսուս ունենալու համար: Վարչապետն ասել է, որ հատկապես ռեյտինգային ընտրակարգը օրենսգրքից հանելու հարցը պետք է անպայման հավանության արժանանա խորհրդարանական ընդդիմության կողմից, հակառակ դեպքում միջազգային կառույցների մոտ դա բացասական արձագանք կստանա։




Լրահոս