ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որ հեղափոխությունից հետո ապառիկով հեռուստացույց էր գնել, վերջերս շեշտակի ձեռքբերումներ է արձանագրել:
ArmLur.am-ն ուսումնասիրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարագիրը՝ փորձելով պարզել, թե ինչ ունեցվածք նա ուներ մինչեւ հեղափոխությունը՝ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում եւ ինչ ունի այժմ՝ արդեն ԱԺ նախագահի կարգավիճակում: Առաջին անգամ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Արարատ Միրզոյանը հայտարարագիր է ներկայացրել 2017 թվականին: Այդ տարվա հայտարարագրի համաձայն նա ունեցել է երկու բնակարան, KIA SORENTO մակնիշի ավտոմեքենա եւ 3 մլն դրամ գումար:
Արդեն 2018 թվականին նա ներկայացրել է հայտարարագիր որպես առաջին փոխվարչապետ: Այդ տարվա հայտարարագրի համաձայն նա 13 մլն դրամով բնակարան է վաճառել եւ դրա փոխարեն գնել բնակարան 49 մլն դրամով: Նույն հայտարարագրի համաձայն, տարվա սկզբին նրա դրամական միջոցները 297 հազար էր, այնինչ արդեն տարվա վերջին առաջին փոխվարչապետի կարգավիճակում նա ուներ արդեն 9 մլն դրամ: Ավելին, մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 63 մլն դրամ:
2019 թվականի տարեկան հայտարարագրում Արարատ Միրզոյանի հայտարարագրած բնակարանները երկուսն են՝ Շենգավիթում եւ Աջափնյակում: Ավելին, նա նվիրատվություն է արել իր KIA մակնիշի ավտոմեքենան: Տարվա սկզբում ԱԺ նախագահն ուներ 8 մլն դրամ, տարվա վերջում՝ արդեն 10 մլն դրամ: Սա բանկային հաշվին առկա գումարն է, ԱԺ նախագահն ունի նաեւ 2 մլն դրամ՝ որպես կանխիկ գումար:
Իսկ ԱԺ նախագահի կինը՝ Գոհար Աբաջյանը, 6 մլն դրամով KIA մակնիշի ավտոմեքենա է գնել 2019 թվականին: ԱԺ նախագահի կինը բանկում ունեցել է 450 հազար դրամ, իսկ կանխիկ էլ՝ 70 հազար դրամ: Այսինքն, 2018 թվականի հեղափոխությունից հետո ԱԺ նախագահը բնակարան է ձեռք բերել, նրա կինն էլ նոր ավտոմեքենա:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.