Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը կրկին հետաձգվեց. ինչու Քոչարյանը ներկա չէր նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։

Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ին դատարան է ստացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ իր պաշտպանյալը դեռևս գտնվում է հիվանդանոցում և չի կարող մասնակցել այսօրվա նիստին։

Նշենք, որ նիստին ներկա չի եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ տեղեկանալով ՍԵյրան Օհանյանի՝ դեռևս հիվանդանոցում լինելու մասին և հաշվի առնելով, որ դատավարության մասնակիցներից մեկի բացակայության պայմաններում լսումները չեն կարող կայանալ, խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանին այս նիստին չներկայանալ։




Լրահոս