SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցում 2 տասնյակից ավելի անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դեպքի մասին, չգիտես ինչու, Արմավիրի մարզի «մեծն» ոստիկանապետ, իրեն մարզի թիվ 1 իրավապահ համարող Կարեն Հակոբյանը տեղեկացված չի եղել, իսկ կռվի ժամանակ, որ հնչել են կրակոցներ, դա հաստատում են նաև SHAMSHYAN.com-ի աղբյուրները՝ հայտնելով, որ հնչել է մի քանի կրակոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: