Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է կոմունիկացիաների և էներգետիկայի ապաշրջափակում, սակայն կասկածի տակ է դրվում ատոմակայանի գոյությունը Հայաստանի Հանրապետության տարածքում: Մասնավորապես, փորձարկվում է Հայաստան ներմուծվող ռուսական գազի մատակարարումը ադրբեջանականան ճանապարհներով, սակայն դրանք ցանկացած պահի կարող են փակվել։
Վերանորոգման աշխատանքների ժամանակ երեք շաբաթների ընթացքում Հայաստանը կշարունակի գազ ստանալ Վրաստանի տարածքով, հայտարարել են Հայաստանի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում. «Թե ինչպես է Ռուսաստանը գազը հասցնում Վրաստանին, հայ սպառողի համար առաջնահերթ խնդիր չէ», -հավաստիացրել են նախարարությունում։ Խոսակցություններ կան նաեւ գազի թանկացման վերաբերյալ:
Կան ռիսկեր, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետները չեն երկարաձգվի, հայտարարել է Հայկական ԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, նշելով, որ Հայաստանը կցանկանար երկարաձգել ժամկետը ևս 5-10 տարով։ Հիշեցնենք, որ ԱԵԿ վերանորոգման և այլ աշխատանքներով զբաղվում է Ռուսաստանը։
Արդյոք Մոսկվան մտադիր է Հայաստանին զրկել ատոմային էներգետիկայից, Թուրքիայի ու Բաքվի ցանկություններին համապատասխան, դեռ վաղ է ասել, սակայն կարող են նոր զարգացումներ լինել։
Մանրամասները՝ տեսանյութում