Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանին գտել են մահացած վիճակում, նրա դիակը հրկիզված է եղել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը։ «ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ, քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն հայտնել էինք, Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: