360tv.ru-ն մանրամասներ է հայտնել ռուս-վրացական սահմանին թուրք վարորդի կողմից հայ վարորդի սպանության վերաբերյալ:
Հայտնվում է, որ սպանությանը նախորդել է ծեծկռտուք: Միջադեպը տեղի է ունեցել չեզոք գոտում: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Ռուսական իշխանությունները չեն հաստատել, սակայն չեն էլ հերքել միջադեպը: Սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ վերոնշյալի մասին տվյալներ չունեն:
Հ. Գ. Ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել: