Խոյ
Նոր գործնական առաջարկ կստանաք: Դա ձեզ շատ կուրախացնի, բայց ամեն դեպքում լավ մտածեք, նոր գործեք:
Ցուլ
Դուք ձեզ վրա չափից շատ պարտականություններ եք վերցրել, դուք բոլորի գործերը ձեր ուսերին եք վերցնում, դա ճիշտ մոտեցում չէ:
Երկվորյակ
Այսօր ցանկացած գործ հաջող ընթացք և ավարտ կունենա, ամեն ինչ իր հունով գնում է, մի արագացրեք իրադարձությունները:
Խեցգետին
Լավ օր է գործնական կապերը խորացնելու համար: Մարդկանց հետ անձնական ընկերությունը ձեզ կօգնի լավ գործնական հարաբերություններ հաստատել:
Առյուծ
Այսօր փորձեք ձեր մասին քիչ խոսել, մի պատմեք ձեր անձնականի մասին, թողեք գաղտնի, դա ձեր շահերից է բխում:
Կույս
Սիրելիի հետ հարաբերությունները մի փոքր լարված են, փորձեք հարթել ու կարգավորել դա: Փորձեք քիչ նյարդայնանալ:
Կշեռք
Ձեր առաջ հստակ նպատակներ դրեք և փորձեք քայլ առ քայլ իրագործել դրանք: Բայց փորձեք ամեն ինչի հասնել ձեր ուժերով:
Կարիճ
Կարճատև ճամփորդություն է սպասվում սիրելիի հետ, իսկ եթե միայնակ եք, ճամփորդության ընթացքում դուք կհանդիպեք ձեր 2-րդ կեսին:
Աղեղնավոր
Բավական լարված օր է սպասվում: Բայց դա միայն օրվա սկզբին: Օրվա 2-րդ կեսը խոստանում է բազում անակնակալներ:
Այծեղջյուր
Այսօր փորձեք այնպես անել, որ քիչ վիճեք հարազատների հետ, որքան էլ լարված լինեք, զսպեք ձեր էմոցիաները:
Ջրհոս
Այս օրը փորձեք անցկացնել տանը, ընտանիքի գրկում, վերջին ժամանակներս դուք քիչ ժամանակ եք հատկացնում նրանց:
Ձկներ
Օրը շատ արագ կանցնի, դուք կլարվեք այն բանից, որ չեք հասցնում ավարտին հասնցել գործերը ու ծրագրերը: