Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Սահմանադրական դատարանի կողմից անվավեր եւ Սահմանադրությանը հակասող ճանաչված 300.1 հոդվածով մեղադրվում է նաեւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի խաչատուրովը: Այսօր եւս Յուրի Խաչատուրովը ժամանել էր դատական նիստին, սակայն հարցերին պատասխանել չցանկացավ:
Մանրամասները՝ տեսանյութում