ՖՈՏՈ. Շուշիում «Իսկանդերի 2 հրթիռ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի ընթացքում Ղարաբաղում Հայաստանն օգտագործել է «Իսկանդեր» հրթիռահրետանային համակարգ: Այս մասին հայտարարել է ANAMA գործակալությունը:

Գործակալությունը հայտնել է, որ Շուշիում ականազերծման աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել է հրթիռահրետանային համակարգի երկու պայթած հրթիռ: Գործակալությունն անգամ դրա կիրառման կորդինատներ է մատնանշել:

Այստեղ հետաքրքիր է, որ Մոսկվան հայտարարել էր, թե վերջին պատերազմում ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն կիրառվել: Իսկ  Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ վերջին պատերազմում կրակած «Իսկանդեր»-ը ողջ հզորությամբ չի պայթել։




Լրահոս