Ով է ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Նշենք, որ նա դատական համակարգում աչքի է ընկել նիստեր չկայացնելով եւ առհասարակ աշխատանքի չներկայանալով:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Ծնվել է 10.10.1989թ. ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:

Կրթություն

1995-2005թթ. սովորել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

2005-2009թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2010-2013թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2013թ. սովորել է ՀՀ դատախազության դպրոցում:

2017թ.-ից հանդիսանում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հայցորդ:

Աշխատանքային փորձ

2009-2012թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնում նախ` որպես տեսուչ, ապա` ավագ տեսուչ:

2012-2013թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին /կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ վարչության 3-րդ /ֆինանսավարկային համակարգում կատարվող հանցագործությունների, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի/ բաժնի օպերլիազոր:

2014-2018թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ: 09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԲԴԽ-38-Ո-86 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 26-ի ՆՀ-132-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ամուսնացած չէ:




Լրահոս