Հայաստանում Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ ձկնամթերքի գինը զգալի բարձրացել է: Ձկնավաճառների խոսքերով ձկնամթերքը թանկացրել են ձկնաբույծները:
ArmLur.am-ը շրջայցի ընթացքում պարզեց, որ մեծ չափի «Իշխան» ձկնատեսակի մեկ կիլոգրամն այս օրերին 2200 դրամով է վաճառվում, իսկ փոքրերի մեկ կիլոգրամն արժե 2000 դրամ: Ի դեպ, բարձրացել է նաեւ սիգի գինը՝ մոտ 100 դրամով: Այժմ սիգի մեկ հատիկը վաճառվում է 500 դրամով:
Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը: Մասնագետի խոսքով ձկնամթերքը թանկացել է մեկ ամիս առաջ:
Ս.Հ.