Լուսանկարն արվել Է Կոտայքի մարզում
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Եղվարդ քաղաքի կենտրոնական փողոցում՝ արագաչափի հարեւանությամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել ոստիկանական համարանիշներով թԸիպսՖ մակնիշի ավտոմեքենայում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է իրականացվում ինքնակամ կառույցի օրինականացումը:
Իրինա Առաքելյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Առաքելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական համայնքների ղեկավարների կողմից՝ կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողամաuի uեփականատերն է ձեռք բերում իրեն պատկանող հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի uեփականության իրավունք: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդված):
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար:
Սուսաննա Մելքոնյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու դեպքում անձամբ, իրենց լիազորած անձի, ինչպես նաեւ տվյալ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են որդեգրման կենտրոնական մարմին՝ ներկայացնելով`
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք,
5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,
6) բժշկական փաuտաթուղթ՝ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության՝ 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով,
7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),
8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,
9) տեղեկանք՝ որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ: