Իրանի երկու նահանգում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը: Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Դժբախտաբար, երկու նահանգում սկսվել է չորրորդ ալիքը, իսկ մի շարք նահանգներում էլ կարող է սկսվել, եթե չպահպանենք կանոնները»,- նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:
Վերջին օրերին Իրանում դիտվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ: Worldometers կայքի համաձայն՝ Իրանում այսօր գրանցվել է վարակման 11.420 և 123 մահվան նոր դեպք: