ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում

 

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Հրշեջները պարզել են, որ հրդեհն առաջացել է Գավառ քաղաքի բնակիչ, 35-ամյա Կարեն Կարապետյանին պատկանող Mazda CX9 մակնիշի ավտոմեքենայում:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ մրցութային հավասար միավորների դեպքում որ դիմորդներին է տրվում առավելություն:

Համեստ Գեւորգյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,

2) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,

3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված, Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարելի է որդեգրման ենթակա երեխաների մասին ստանալ տեղեկություններ:

Տաթեւ Բարսեղյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարանի աշխատակազմ կամ նախարարություն, իսկ հաշվառված, որդեգրել ցանկացող, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները եւ օտարերկրացիները` կենտրոնական մարմին։ Հաշվառված, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացին եւ օտարերկրացին կարող են ծանոթանալ երեխաների անձնական գործերին նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար։

Այն դեպքում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները, կամ երբ երեխայի ծնողների եւ որդեգրել ցանկացող անձի (անձանց) միջեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առկա է գրավոր համաձայնություն, որդեգրման նպատակով երեխայի կենտրոնացված հաշվառումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունը կենտրոնական մարմին է ուղարկում տվյալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը։ Այդ դեպքերում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից։ Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրել ցանկացող անձը հաշվառումից չի հանվում։




Լրահոս