Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից. ինչ է կատարվում ՊՆ-ում և ինչ կապ ունի նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ է Պաշտպանության նախարարությունում: ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ պաշտոնից ազատվել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մեզ հասած լուրերի համաձայն, նա աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել, ինչն էլ ՊՆ ղեկավար կազմը ստորագրել է:

Իսկ ինչն է պատճառը

Ըստ ArmLur.am-ին  հասած լուրերի՝ Պն-ում խոսակցություններ կան, թե նա առողջական խնդիրների պատճառով է ազատման դիմում գրել: Մենք արդեն գրել էինք, որ Արծրուն Հովհաննիսյանը վիրահատության պետք է ենթարկվի, սակայն ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «շան գլուխը այլ տեղ է թաղված»: Մասնավորապես, ըստ այլ խոսակցությունների՝  Արծրուն Հովհանիսյանը կոնկրետ աշխատանքային խնդիրներ է ունեցել ՊՆ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Ավելին, ըստ մեզ հասած լուրերի, ՊՆ աշխատակազմում շատերը խնդիրներ ունեն նախարարի հետ, որոնց մենք կանդրադառնանք առաջիկայում:




Լրահոս