Ո՞ր հայտնի գործարարներին է մերժել Մարուքյանը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինչպես բոլոր քաղաքական ուժերի մեծ մասի պարագայում է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս նախընտրական եռուզեռի մեջ է՝ հանդիպումներ են ունենում, ցուցակներ ճշտում: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել. ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մերժել է կուսակցության ցուցակի բարձր հորիզոնականներում ընդգրկել մի քանի գործարարների ու հանրությանը ոչ անհայտ անձանց՝ հարուցելով գործընկերներից ոմանց զարմանքը: Մարուքյանը, սակայն, հանգստացրել է գործընկերներին՝ ասելով, թե վերջին փակ հարցումները ցույց են տվել, որ ԼՀԿ-ն ապագա խորհրդարանի անցողիկ ուժերից է, և ինքը չի ցանկանում իր հավատարիմ զինակիցների ու կուսակցության «հին գվարդիայի» հաշվին կասկածելի դեմքեր տանել խորհրդարան: «Փաստի» տեղեկություններով, որպես ընդհանուր առմամբ լոյալ և քաղաքակիրթ ուժի, ԼՀԿ ցուցակում հայտնվելու ցանկություն է հայտնել մասնավորաբար հանրությանը հայտնի երկու գործարար: Մեր աղբյուրը, սակայն, այս պահին զերծ մնաց անուններ հրապարակելուց»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս