Համեղ ու օգտակար սնունդ, որը կօգնի ձեզ նաև նիհարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեզ ենք ներկայացնում գարնանային սննդակարգ՝ համեղ ու օգտակար սնունդ օգտագործելու ու միաժամանակ նիհարելու համար․

Նախաճաշ․ 100-150 գրամ կաթնաշոռ կամ շիլա կամ երկու ձու, 2-3 կրեկեր կամ տոստ, մեկ գդալ մեղր, թեյ կամ սուրճ առանց շաքարի

Երկրորդ նախաճաշ․ 1-2 միրգ ու կանաչ բանջարեղեն (բուլղարական տաքդեղ, վարունգ, կաղամբ, հազար)

Ճաշ․ մեկ աման ոչ յուղոտ բանջարեղենային ապուր։ Տավարի, հորթի եփած ոչ յուղոտ միս կամ հավի կրծքամիս՝ առանց կաշվի։ 3 գդալ կանաչ ոլոռ, թարմ բանջարեղեն։

Ետճաշիկ․ 1-2 կրեկեր կամ տոստ, բանջարեղենային աղցան` համեմված մեկ թեյի գդալ բուսական յուղով, 125 գրամ կաթնաշոռ կամ եփած ձուկ

Ընթրիք՝ 1-2 միրգ, բնական յոգուրտ

Նման սննդակարգ կարելի է պահպանել բավականին երկար ժամանակ, հատկապես եթե դուք խոհարարական երեւակայություն դրսեւորեք ու բազմազան դարձնեք ձեր ճաշացանկը։




Լրահոս