ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրությունների հարցը՝ գլխավոր թեմա. Փաշինյանն ու Պուտինը հանդիպում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հետաքրքիր է, որ պաշտոնական Մոսկվան, որը մշտապես հայտարարում էր, թե, օրինակ, վարչապետի հրաժարական տալու կամ չտալու հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, այս անգամ չի թաքցնում, որ Մոսկվայում կքննարկվի նաեւ Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունների հարցը:

Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ Պուտինն ու Փաշինյանը մտքեր կփոխանակեն նաեւ Հայաստանում սկսված ընտրական գործընթացների, ինչպես նաեւ հայ-ռուսական «սերտ համագործակցությանը վերաբերող» այլ հարցերի շուրջ: Եվ հաշվի առնելով, որ մեկ շաբաթ առաջ էլ Վլադիմիր Պուտինը զրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ վերջինս էլ Մոսկվայում էր, իրավիճակն ավելի է հետաքրքրանում:

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս հանդիպումով Փաշինյանը փորձելու է ստանալ Ռուսաստանի վստահությունը: Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը երեկ հարցազրույց է տվել ռուսական Ինտերֆաքսին եւ հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանը բնորոշել է «ռազմավարական-դաշնակցային, հարուստ ու ծավալուն»։ Հայտարարել է, որ դրանց բնույթն ամենևին պայմանավորված չէ հունիսյան արտահերթ ընտրությունների արդյունքներով։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս