Իրավապահ մարմինները ուշագրավ դեպք են բացահայտել: Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վերնիսաժում պետական պարգեւներ են վաճառել, եւ մեղադրյալի աթոռին է հայտնվել կին :
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լիլիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա պետական պարգևներ հափշտակելու դիտավորությամբ 2019թ. հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Պուշկին փողոցի 40-րդ շենքի 98-րդ բնակարանի ննջասենյակի պահարանից հափշտակել է Մակիչ Դալլաքյանին պատկանող, պետական պարգևներ հանդիսացող, 1945թ. պատերազմի ավարտից հետո «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի», «Անձնվեր աշխատանքի», հաղթանակի 60, 65, 70-ամյակների հոբելյանական մեդալները և «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշանը, ինչպես նաև մի շարք այլ պետական պարգևներ և դրանք վաճառել «Վերնիսաժ» տոնավաճառում անհայտ անձի: