Անցյալ շաբաթ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 4 միլիոն դեպք։ Այսպիոսով՝ նախորդ յոթ օրվա համեմատ դեպքերը աճել են 5% -ով, մահացությունը`11% -ով:
Այս տեղեկատվությունը ներկայացված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, որը լույս է տեսել չորեքշաբթի երեկոյան՝ Ժնևում: «Գլոբալ առումով՝ վեցերորդ շաբաթն անընդմեջ, կորոնավիրուսի դեպքերը շարունակում են աճել: Անցյալ շաբաթ հաղորդվել էր ավելի քան 4 միլիոն նոր դեպքի մասին», – հայտնել է կազմակերպությունը՝ ավելացնելով, որ յոթ օրվա ընթացքում մահացել է ավելի քան 71 000 մարդ, ինչը 11% -ով գերազանցում է նախորդ յոթ օրվա տվյալները: ԱՀԿ համաճարակաբանական տեղեկագրի համաձայն՝ մարտի 29-ից ապրիլի 4-ը աշխարհում գրանցվել է 4 038 292 վարակված և 71 355 մահ: Ապրիլի 4-ի դրությամբ՝ գրանցվել է ընդհանուր առմամբ 130 459 184 վարակ և 2 842 325 մահ: