Ուկրաինան զորավարժություններ է սկսել Սև ծովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ռազմածովային ուժերն առանց նախազգուշացման սկսել են զորավարժություններ իրականացնել Սև ծովում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին:

«Խերսոն, Օլվիա, Չերնոմորսկ, Օդեսա, Նիկոլաև նավահանգիստներում զինվորական ուսումնավարժանքների պատճառով սահմանափակվել է նավերի նավատարական (լոցմանական) ուղղորդումը»,- ասվում է Ծովային նավահանգիստների հարցերով վարչության հաղորդագրության մեջ:

Զորավարժություններն իրականացվում են երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին վերջին հայտարարության ֆոնին: Ըստ Զելենսկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը Դոնբասում հակամարտությունը կարգավորելու միակ եղանակն է:




Լրահոս