Արայիկ Հարությունյանը կարևորել է Հայաստանի կողմից Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերի նշանակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Տեղի ունեցած առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության աջակցությամբ Արցախում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում քաղաքացիների կրած շարժական և անշարժ գույքի վնասների փոխհատուցման հարցերի շուրջ: Նախագահ Հարությունյանը մեծապես կարևորել է Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերի նշանակությունը՝ ընդգծելով, որ հետպատերազմյան ժամանակահատվածի ծանր փորձությունների հաջող հաղթահարումը զգալիորեն կախված է դրանց արդյունքներից:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ Կառավարության անդամներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:




Լրահոս